Մեր մասին

Մեզ համար կարևոր է ոչ միայն արագությունը, այլև աշխատանքի արդյունավետությունը

 

Մեր ծառայությունները

Ինչպես ենք մաքրում խոհանոցը

Սկսում ենք գազօջախից՝ սրբելով մակերեսը, ինչպես նաև ճաղաշարերն ու աչքերը։

Անհրաժեշտության դեպքում պատում ենք մաքրող հեղուկով ու որոշ ժամանակ այդպես թողնում, որպեսզի ավելի հեշտ մաքրվի։ Լվանում ենք նաև աչքերն ու ճաղերը, ապա սրբում ենք ջեռոցը։ Այս գործողություններից հետո խոնավ ու մաքուր սպունգով հեռացնում ենք հեղուկը, ապա չորացնում ենք մակերեսային շերտն ու տեղադրում բոլոր մասերը։ Չենք մոռանում մաքրել նաև գազօջախի առջևի, ետևի ու կողային հատվածները, որոնք կերակուր պատրաստելու ընթացքում նույնպես կեղտոտվում են։

Մաքրում ենք առաստաղն ու վերացնում սարդոստայնները։

  • Լվանում ենք լվացարանակոնքը։
  • Մաքրում ենք բոլոր մակերեսները՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով մաքրող ու սպիտակեցնող միջոցներ։
  • Մաքրում ենք պատուհանները (եթե առկա են), շերտավարագույրի առկայության դեպքում խոնավ կտորով սրբում ենք այն։
  • Լվանում ենք հատակն ու ավարտում խոհանոցի մաքրության աշխատանքները։

 

Լոգասենյակ

Տեղափոխվում ենք լոգասենյակ ու սկսում մաքրության աշխատանքները՝ անպայման կրելով ձեռնոցներ, որպեսզի խուսափենք ձեռքերի չորացումից։

  • Նախ լվանում ենք առաստաղը, որպեսզի հետո կեղտը չթափվի ու չկեղտոտի արդեն մաքրված տարածքը։ Առաստաղը չորացնում ենք վերջում, երբ արդեն լոգասենյակն ամբողջովին մաքուր կլինի։
  • Անցում ենք կատարում դեպի լոգարանը․ լավ լվանում ենք այն՝ օգտագործելով մաքրող ու լվացող հականեխիչ հեղուկ-միջոցներ, որից հետո ցնցուղի օգնությամբ հեռացնում ենք կեղտը։
  • Հաջորդիվ մաքրում ենք լվացարանակոնքը, ապա զուգարանակոնքը թե՛ մակերեսային, թե՛ ներսի կողմից։
  • Եթե լվացքի մեքենան գտնվում է լոգասենյակում, ապա մաքրում ենք այն և անցնում դարակաշարերի մաքրությանը։
  • Մաքրելուց հետո չորացնում ենք մաքուր կտորով։
  • Սրբում ենք հայելին։
  • Չորացնում ենք արդեն մաքրված առաստաղը, ապա մաքրում ենք հատակն ու ավարտում մաքրությունը։

 

Փորձառու մաքրուհիներ

Մեր մաքրուհիներն ունեն նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ, պրոֆեսիոնալ են իրենց աշխատանքում։

Վստահելի

Մաքրուհիները վստահելի են, նրանց կարող եք վստահել ամբողջ բնակարանը։

Արագ աշխատանք

Մաքրուհիներն արագաշարժ են և աշխատանքը կարարում են բարձր արդյունավետությամբ։

Արդյունավետ

Աշխատանքի արդյունավետության արդյունքը մշտական պատվիրատուների հսկայական բանակն է։

  • Բնակարանների մաքրություն 80% 80%
  • Կոմերցիոն տարածքների մաքրություն 60% 60%
  • Սանհանգույցի գոլորշիով մաքրում 90% 90%
  • Մեկանգամյա մաքրություն 80% 80%
  • Պարբերական մաքրություն 60% 60%
  • Գորգերի մաքրություն 90% 90%

Մեր աշխատակիցներից

Մեր բոլոր աշխատակիցները արագաշարժ են մաքրասեր և քչախոս։

Մարինե

Մարինե

Մաքրուհի

Ամալյա

Ամալյա

Մաքրուհի

Աննա

Աննա

Մաքրուհի

Կարծիքներ

«Հետաքրքիր ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գոլորշիով մաքրումն իրոք շատ արագ ու արդյունավետ էր։ 🙂 Շնորհակալություն 🙂»

«Շատ շնորհակալ եմ բարեկիրթ աշխատակցի իդեալական մաքուր աշխատանքի համար։
Կարող եք վստահ օգտվել ծառայությունից»։

Գրեք մեզ

10 + 5 =

Կոնտակտային տվյալներ

Հասցե․

ՀՀ ք․ երևան, 0009, Աբովյան 48
Հայտի գրանցում